15 Nov

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը՝ Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից: Արդեն երկրորդ տարին է ինչ անընդմեջ ցուցահանդես-մրցույթին մասնակցում են նաև ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները: Նշենք, որ «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են պետական և ոչ պետական բուհերի, քոլեջների, ուսումնարանների 180-ից ավելի ուսանողների 230 աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ ոլորտներում: Մրցույթ –ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը, որից հետո ժյուրին մրցանակներ կհանձնի «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ» անվանակարգերում: 1

3