15 Nov

Նոյեմբերի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Խոսրովի անտառ. Ահազանգ և վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Մտահաղացումը և իրագործումը ՀՀ բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի նկարիչների միությանն էր: Շուրջ 80 աշխատանքներ, որոնք արվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, պատկերում են ոչ միայն արգելոցի հրաշագեղ բնությունը այլ նաև այս տարի հրդեհից տուժած տարածքները: Նկարիչների հետ մասնակցություն էին ունեցել նաև ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները, և նրանց աշխատանքները նույնպես ցուցադրվեցին: Ցուցադրությունը կտևի մինչև Նոյեմբերի 20-ը: 5

6