24 Nov

Արդեն մի քանի օր է, ինչ Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում ընթանում էր ”Just autumn” աշնանային մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Ֆակուլտետը զարդարված էր աշնանային յուրահատուկ նկարներով, որոնք մրցույթին հայտագրված մասնակիցների աշխատանքներն էին: 10 մասնակից՝ ովքեր ստացել էին ցուցահանդեսի մասնակցության մասին հավաստագրեր: Մրցույթի ամենամեծ անակնկալն այն էր, որ մրցույթի ավարտական փուլին հյուր էր եկել հայտնի լուսանկարիչ և գրող՝ Էդգար Հարությունյանը: Նա կիսվեց իր տպավորություններով, տվեց մասնագիտական խորհուրդներ մասնակիցներին: Ներկա էին նաև ԿՔԱ դեկան ՝ Ռուզաննա Սադոյանը , ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ ՝ Ներսիկ Մարգարյանը և այլ հյուրեր: Ցուցահանդեսի հաղթող ճանաչվեց Կարինե Սարիբեկյանը, ում նկարը ընտրել էին և՛ ուսանողները, և՛ Էդգար Հարությունյանը, բայց Էդգար Հարությունյանը առաջարկեց նաև հաղթող ճանաչել Հակոբ Քալաշյանին: Հաղթողները բացի հավաստագրից նվեր ստացան նաև էդգար Հարությունյանի <<Չգտնված երիցուկներ>> գիրքը հեղինակի ստորագրությամբ: Ներկա գտնվող հյուրերը հայտնեցին իրենց կարծիքները, կիսվեցին տպավորություններով: Ցուցահանդեսը լուսաբանելու էին եկել նաև 17.am-ը և Student TV-ն: Շնորհավորում ենք հաղթողներին , բոլոր մասնակիցներին և հյուրերին՝ հետաքրքիր և յուրահատուկ մրցույթի համար:23668755_344541562623051_5643173102930822051_o

23874340_345403315870209_128031912_o

23960745_345403479203526_1354548230_o

23961078_2007837242763235_450487540_o