30 Nov

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, փոխնախագահ Էդիկ Գուլյանը, ֆակուլտետների ՈՒԽ նախագահները, ակումբների, հանձնաժողովների պատասխանատուները: Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացրեց ուսանողական խորհրդի իր կազմը, ևս մեկ անգամ խոսեցին Ուսանողական խորհրդի կանոնակարգի, նպատակների մասին: Ուսխորհրդականները բարձրաձայնեցին ուսանողների ձայնը, քննարկեցին առաջիկայում կատարվելիք ծրագրերը: Վերջում ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը իր շնորհակալական խոսքը հղեց ուսխորհրդականներին իրենց ակտիվության և առողջ քննարկման համար:24251130_871614926354253_2030528964_o

24251516_871615089687570_510715396_o