01 Dec

Օրերս Հատուկ կրթության ֆակուլտետի և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի բնապահպանական ակումբների նախսձեռնությամբ կազմակերպվեց քննարկում՝ համապատասխանաբար «Մթնոլորտի աղտոտման պատճառները, ձևերը և կանխարգելումը»,«Ի՞նչ նշանակություն ունեն անտառները » թեմաներով։ Քննարկման ընթացքում ուսանողները խոսեցին անտառների նշանակության, դրանց պահպանման քայլերի,անտառահատումների, Հայաստանյան իրավիճակի մասին, մասնակիցների կողմից եղան առաջարկներ՝ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն թղթե տոպրակների օգտագործում, իսկ մեքենաների փոխարեն՝ հեծանիվների: Միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց առաջարկություններն արեցին՝ մաքուր ու անվնաս բնություն ունենալու վերաբերյալ: Քննարկումն անցավ հետաքրքիր ու գիտելիքներով լի մթնոլորտում:24099728_741465639384152_548424091_n

24135220_741465566050826_131306812_n

24203651_959806707490609_1648172709_n