15 Dec

14.12.17 թվականին, ՀՊՄՀ-ի ԿՔԱ ֆակուլտետի Աշխարհագրություն բաժնի 4–րդ կուրսի ուսանողները, դասախոս Մ.Մաթոսյանի նախաձեռնությամբ, «ՀՀ Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն» առարկայի շրջանակներում իրականացրեցին ինտերակտիվ բաց դաս «Տարածաշրջանային Ազդակ» խորագրով:
Դասի նպատակն էր հեռուստահաղորդման ֆորմատն օգտագործելով՝ առավել պատկերավոր կերպով ներկայացնել ՀՀ սպասարկման ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև միասին փորձել գտնել դրանց լուծումները: Դասի ընթացքում, «Տարածաշրջանային Ազդակ» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալված, տարբեր մարզեր ներկայացնող սպասարկման ոլորտի պատասխանատուները, իրենց իսկ պատրաստած սահիկահանդեսների միջոցով ներկայացրեցին տվյալ մարզում տիրող իրավիճակը, պատասխանեցին հաղորդավարուհու հղած տարաբնույթ հարցերին: Ուշագրավ էր նաև այն, որ դասի ընթացքում նույն կուրսի ուսանողներից մի քանիսը, կերպարանափոխված ( լսարանում կային թոշակառուներ, հիվանդներ, վաստակավոր ուսուցչուհիներ և այլն), որպես հասարակ ժողովրդի ներկայացուցիչներ լսարանից հարցեր և մտահոգություններ հնչեցրեցին:
Ուսանողների կողմից, միջոցառման համար պատրաստվել էր ՀՀ սպասարկմամն ոլորտի մասին պատմող ռեպորտաժ, ինչպես նաև նկարահանվել էր գովազդ` նվիրված ՀՀ աշխարհագետների հասարակական կազմակերպությանը:
Ինտերակտիվ բաց դասին ներկա էին Ֆակուլտետի դեկան՝ Ռ.Սադոյանը, աշխարհագրության ամբիոնի վարիչ՝ Ա.Խոյեցյանը, ինչպես նաև դասավանդող դասախոսները և ամբիոնի մնացյալ աշխատակիցները:1

2

3