13 Feb

Այսօր Կենսաբանության,Քիմիայի եվ Աշխարհագրության ֆակուլտետում տոնական տրամադրություն էր։ Ուսանողական խորհրդի կողմից Տյառնընդառաջի կապակցությամբ կազմակերպվել էր մեծ միջոցառում: Տյառնընդառաջի խորհրդի ներկայացումը ազդարարեց միջոցառման սկիզբը։ Տյառնընդառաջի խորհրդանիշ տոնական սեղան՝ զարդարված ավանդույթ դարձած տարեհացով, մետաղադրամ թաքցված գաթայով,քաղցրավենիքով,գինով. մի խոսքով այս ամենը իսկական տոնական տրամադրություն էր ստեղծել ֆակուլտետում: Միջոցառմանը ներկա էին ԿՔԱ ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը, ԿՔԱ պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՊՄՀ ՈՒԽ Նախագահ՝ Ներսիկ Մարգարյանը, ուսանողներ։ Էլ ինչ Տյառնընդառաջ առանց խորհրդանիշ համարվող կրակի։ Ներկաները միջոցառման բարեմաղթանքներից հետո շարժվեցին բակ՝ վառվող խարույկի շուրջ հայկական երաժշտության ներքո պարելու եւ իհարկե ավարտելու տոնակատարության սպասված եւ հետաքրքիր մասը՝ կրակի վրայով թռչելը: