16 Feb

Փետրվարի 16-ին համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ հանդիպում ունեցան լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ, ով հանրությանը հայտնի է որպես Ձախ Հարութ: Երգիչը նախ նշեց, որ ինքն ուրախ է հանդիպել այսօրվա երիտասարդության մի որոշ մասի հետ, այնուհետև մի փոքր իր մասին խոսելուց հետո
սիրով լսեց ուսանողների հարցերը՝ իր կյանքի ու գործունեության, տարբեր հարցերի շուրջ սեփական հայացքների և ընդհանրապես՝ այն ամենի մասին ինչը կապված է երաժշտության հետ և ոչ միայն: Բազմապիսի ու մեկը մյուսից տարբերվող հարցերին երգիչը պատասխանեց մանրամասնորեն, խորհուրդներ տվեց՝ խոսքը համեմելով իր կյանքի տարբեր պատմություններով: Հանդիպումն անցավ ընկերական ու ջերմ մթնոլորտում, որն ամփոփվեց լեգենդար երգչի՝ կիթառի հնչյունների ներքո մի շարք կատարումներով:

28109938_2005963549691033_333259857_n

28109741_2005963243024397_1322956556_n