02 Mar

Կայացավ ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որում տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան 2017 թվականին երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերը, ծրագրերն ու կազմակերպություններ:

«Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանին:

«Սա ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ուսանողի հաղթանակն է. շնորհակալ ենք մեր կատարած աշխատանքը գնահատելու համար»,նշեց ՀՊՄՀ-ի ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանն ու ևս մեկ անգամ ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանը մշտապես աջակցում և սատարում է յուրաքանչյուր երիտասարդական և ուսանողական ծրագրի:

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ այսօր նրանց ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի:

«Սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորիս հույսը դուք եք և ի դեմս ձեզ՝ Հայաստանի ուսանողությունը, Հայաստանի երիտասարդությունը: Միգուցե ծեծված խոսքեր են, բայց ապագան ձերն է, և դուք միշտ պետք է կարողանաք արժանավայել ու արժանապատիվ անցնել ձեր ճանապարհը»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ կիսում է միջոցառման մասնակիցների կողմից երեկոյի ընթացքում բազմիցս արտահայտված լավատեսությունը, թե ամեն ինչ լավ է լինելու:
Աղբյուրը՝ https://aspu.am
IMG_7443

IMG_7329

1

2

3

IMG_7399