06 Mar

Մարտի 5-ին` հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին համատեղ այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և Արարատում գտնվող ու Սպարապետի անունը կրող զորամաս:
Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո երիտասարդներն ուղևորվեցին Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատում գտնվող և նրա անունը կրող զորամաս: Զորամասում երիտասարդները ռազմահայրենասիրական համերգ կազմակերպեցին, որի ընթացքում զորամասի 10 զինծառայողների շնորհակալագրեր և նվերներ հանձնվեցին:
Այցի շրջանակներում երիտասարդները զորամասի գրադարանին գրքեր նվիրեցին:
ՀՊՄՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը կարևորեց նման այցերի դերը` նշելով, որ ուսանողները պետք է ճանաչեն Սպարապետին, նրա կերպարը և շարունակեն ապրել նրա թողած պատգամներով:KHKH-16

KHKH-20

KHKH-31

KHKH-7