10 Apr

Թեև քառօրյա պատերազմից անցել է արդեն 2 տարի, սակայն պատերազմում զոհված ու նաև մեր կողքին ապրող հերոս տղաների սխրանքները միշտ են հիշվում: ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում-քննարկում՝ «Մեր կողքի հերոսները» խորագրով: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվելու էին եկել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Պարույր Գալստյանը, Դավիթ Խատայանը, Հարություն Բադալյանը, Շանթ Ղազարյանը,Նորայր Զախարյանը և Շուլի Հակոբյանը: Միջոցառումն ազդարարվեց մեկ րոպե լռությամբ հարգելով Քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը: ՀՊՄՀ հենակետային վարժարանի և 57 հիմնական դպրոցի սաները ներկայացրեցին իրենց ստեղծագործական զեկուցումները հերոս տղաների մասին: Ընթերցումները համեմվեցին հետաքրքիր երաժշտական կատարումներով: Միջոցառման երկրորդ հատվածում տղաները լսեցին ուսանողների և աշակերտների հարցերն ու դրանց տվեցին սպառիչ պատասխաններ, իսկ վերջում մի փոքր կատակեցին և ինչու չէ հարց ուղղեցին նաև ուսանողներին: Քառօրյա պատերազմի մասնակից Պարույր Գալստյանը նշում է, որ սահմանին իրենք կատարել են իրենց պարտքը, իսկ հերոսի կերպարի հետ կապված Դավիթ Խատայանը վստահ է՝ հերոս պետք է համարել խրամատում կանգնած ամեն մի զինվորականին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ապահովում է մեր խաղաղ քունը: Քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում, տղաները նշում են, որ կարևորում են նման հանդիպումների դերը, քանի որ դրանք համարում են ինչու չէ նաև փորձի փոխանակում: Հանդիպման ավարտին ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց տղաներին միջոցառմանը մասնակցելու համար և մեկ անգամ ևս հպարտորեն փաստեց նրանց հերոս լինելը:2