14 Sep

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցավ ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում էր՝
1. ՀՊՄՀ ՈՒԽ նախագահի ընտրություն,
2. ՀՊՄՀ ՈՒԽ փոխնախագահի ընտրություն,
3. ՀՊՄՀ ՈՒԽ քարտուղարի ընտրություն,
4. Ընթացիկ հարցեր:
Նիստը սկսվեց ուսանողական խորհրդի նախագահ՝ Ներսիկ Մարգարյանի խոսքով. «Այս տարրիներին մենք աշխատել ենք հիմնվելով արդարության և հավասարության սկզբունքների վրա: Առանց որևէ խտրականության, առանց որևէ տարանջատման՝ բոլորին տրվել է հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցույթների ու ծրագրերի: Ըստ արժանվույն խրախուսվել են բարձր առաջադիմությամբ ուսանողները: Իհարկե, եղել են նաև որոշակի թերություններ, սակայն հավաստիացնում եմ այն դեպքերն ու դրսևորումները, որոնք դիտվել են սխալ կամ անընդունելի, ունեցել են միայն մեկ նպատակ՝ լուծել ուսանողների խնդիրները»:
ՈւԽ նախագահի ելույթից հետո ուսանողները առաջադրեցին ՀՊՄՀ ՈՒԽ-ի իրենց ցանկալի թեկնածուին՝ Պարույր Գալստյանին: Վերջինս ուսանողների մեծամասնության քվեի արդյունքում դարձավ ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ: Այնուհետև ընտրվեցին ՀՊՄՀ ՈՒԽ փոխնախագահ Երվանդ Իսմայիլյանը և քարտուղար Մառլենա Սարդարյանը:
ՀՊՄՀ ՈՒԽ կազմը ի սրտե շնորհավորում է ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Պարույր Գալստյանին, ցանկանալով բեղուն և հաջողված աշխատանքային տարիներ և միաժամանակ շնորհակալություն հայտնում Ներսիկ Մարգարյանին անձնվեր աշխատանքի և ուսանողական խորհրդի կայացման, զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
41667390_493267994523129_7196044565726363648_n

41679751_1105335026298200_8706243457426915328_n

41694387_233148474022648_620033320075395072_n

41694418_2193776857526245_7849912152100962304_n

41729591_457416314740804_6065515126520283136_n

41733873_303171313600970_3639209095086473216_n

41747038_234703213865192_886398984090812416_n

41751588_697758057267016_1449053014265430016_n