07 Oct

Հարգելի´ ուսանողներ, մեկնարկում է ՀՊՄՀ <<Լավագույն ուսանող>> մրցույթը: Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, որոնց տվյալները համապատասխանում են <<Լավագույն ուսանող>> մրցույթի կանոնադրությանը ու չափանիշներին: Դրանք են՝
1. առնվազն 4 կիսամյակ անընդմեջ ՀՊՄՀ-ում սովորելը,
2. գերազանց առաջադիմությունը,
3. հասարակական ակտիվությունը,
4. առնվազն 1 օտար լեզվի տիրապետելը,
5. գիտական կամ ստեղծագործական աշխատանքներում
ներգրավվածությունը,
6. օրինակելի վարքը,
7. այլ բացառիկ հանգամանքներ:
Դիմում-հայտերը ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 22-ը, դիմումները ներկայացնել տվյալ ֆակուլտետի ուսանողական խորհրդին: