06 Nov

Ֆակուլտետների լավագույն ուսանողի ընտրությունների մեկնարկն արդեն տրված է։
Պատմության և իրավագիտության ֆակուլտետում այսօր ընտրեցին իրենց ֆակուլտետի լավագույն ուսանողին։ Ընտրությանը ներկա էր «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը՝ նախագահ Պարույր Գալստյանի գլխավորությամբ։ Ներկայացվեցին 5 մասնակիցների տվյալները, նրանց ներկայացրած փաստաթղթերը, խոսքի իրավունք տրվեց ներկա գտնվող մասնակիցներին, այնուհետև ֆակուլտետի պատվիրակներն ընտրեցին իրենց լավագույն ուսանողին։ Ընտրությունն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ֆակուլտետի 2018 թվականի լավագույն ուսանող ճանաչվեց պատմության բաժնի բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Ամբրոյանը: Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Անժելային՝ մաղթելով նորանոր նվաճումներ ու կարևորագույն ձեռքբերումներ։45564532_538528003241740_7070354984918843392_n

45569185_189714855240579_7973459875667640320_n