07 Nov

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, բանասիրական ֆակուլտետն ընտրեց իր լավագույն ուսանողին։ Այս տարի ֆակուլտետում մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու ուսանող։ Ընտրությանը ներկա էր «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը՝ նախագահ Պարույր Գալստյանի գլխավորությամբ:
Նախապես ներկայացվեցին 2 թեկնածուների տվյալները, ապա տեղի ունեցավ բաց քվեարկություն։ Ձայների մեծամասնությամբ բանասիրական ֆակուլտետի 2018թ. լավագույն ուսանող ընտրվեց Ամալյա Սուքիասյանը, ով սովորում է ֆակուլտետի ԲԿԾ հեռակա համակարգի 3-րդ կուրսում։45769043_516977902102668_2323309889587249152_n