07 Nov

Օտար լեզուների ֆակուլտետն ընտրեց իր լավագույն ուսանողին: Ներկայացվեցին առաջադրված 5 թեկնածուների կենսագրականները: Մրցույթին ներկա էին «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովը` ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Պարույր Գալստյանի գլխավորությամբ: Քվեարկության արդյունքում լավագույն ուսանող ճանաչվեց անգլերեն լեզու և գրականություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Գրիգորյանը: ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Լիլիթ Գրիգորյանին, ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններով լի ուղի: