08 Nov

«Բանավեճի ակումբ»-ի կողմից կազմակերպված միջֆակուլտետային մրցաշրջանի մեկնարկն արդեն տրված է։ Կողմ ու դեմ թիմեր, հետաքրքիր պնդումներ, փաստեր ու փաստարկումներ․ բանավեճի խաղերին ձանձրանալու առիթ չեք ունենա։
Միջֆակուլտետային մրցաշարի շրջանակներում առաջինը բանավիճեցին ՄԻՖ-ի և ՕԼՖ-ի թիմերը՝ «ՀՀ-ում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերացվի» թեմայով։ Արդյունքում հաղթող ճանաչվեց ՄԻՖ-ի թիմը և անցավ միանգամից կիսաեզրափակիչ փուլ։ Այսօր բանավիճեցին նաև ՊԻՖ-ի և ԿՀՍ-ի թիմերը՝ «Փախստականների մուտքը դեպի Եվրոպա պետք է արգելվի» թեմայով։ Խաղի վերջում միավորների չնչին տարբերությամբ հաղթող ճանաչվեց ՊԻՖ-ի թիմը, իսկ ԿՀՍ-ն հնարավորություն ստացավ կրկին շարունակել պայքարը բանավեճային մրցաշարում։ Երկու խաղերն էլ բավական հետաքրքիր էին ու հագեցած ինֆորմացիայով, ինչն էլ փաստում է ուսանողների պատրաստված լինելը։45573679_258035438203011_4159672587770658816_n

45634190_2223892797680655_6153462394451394560_n

45665217_262432834355510_8549320784248569856_n

յյ