12 Nov

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետն այսօր ընտրեց իր լավագույն ուսանողին։ Այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 2 ուսանող։ Մրցույթն իրականացվեց ուսանողական խորհրդի նախագահ՝ Պարույր Գալստյանի գլխավորությամբ։
Ներկայացվեց մրցույթի մասնակիցների տվյալներն ու կատարած գործունեությունը։ Այնուհետև կատարվեց քվեարկություն, որի արդյունքում 2018 թվականի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Մաթեմատիկա 3-րդ կուրսի ուսանողուհի Օքսաննա Սուրենյանը։ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Օքսաննային և ցանկանում նորանոր հաջողություններ։46086984_744916969208209_5994167318777692160_n46024623_2069847096659776_4454740019281657856_n