14 Nov

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում տեղի ունեցավ <<Լավագույն ուսանող 2018>> մրցույթի ֆակուլտետային ընտրությունները: Ընտրությանը ներկա էին ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Պ. Գալստյանը և հանձնաժողովի անդամները: Թեկնածուները 2-ն էին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացավ՝ պատմելով մրցույթին առաջադրվելու իր շարժառիթների, գիտական, կամավորական գործունեության մասին: Բոլորն էլ ունեին հաղթելու հավասար հնարավորություններ,ք անի որ բոլոր թեկնածուներն էլ աչքի էին ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ, ակտիվ հասարակական գործունեությամբ: Քվեարկության արդյունքում ԿՔԱ ֆակուլտետի <<Լավագույն ուսանող>> կոչմանն արժանացավ Աշխարհագրություն բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանող Նարեկ Սահակյանը: Սիրելի՛ Նարեկ, Ուսանողական խորհուրդը շնորհավորում է քեզ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ, նվաճումներ, բազում ձեռքբերումներ՝ ինչպես կրթական, աշխատանքային, այնպես էլ անձնական դաշտում: