14 Nov

Արդեն մի քանի տարի է՝ ՀՊՄՀ ՈւԽ-ն համագործակցում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ։ Համագործակցության շրջանակներում ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցել հիմնադրամի կողմից կազմակերպվող մի շարք ծրագրերի։ Այդ ծրագրերից մեկն էլ այօսր ՀՊՄՀ-ում ներկայացրեց ծրագրի համակարգող Գայանե Աղայանը։ Նա ներկայացրեց «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը (CDA): Ծրագրի շրջանակներում ընտրված ուսանողները հնարավորություն են ստանալու մասնակցելու մի շարք հետաքրքիր սեմինարիների, թրեյնինգների, ներկայացնելու են իրենց իսկ ծրագրերը, ինչպես նաև մասնակցելու են ուսանողական մեծ գագաթնաժողովին։ Ծրագրին մասնակցում են Երևանի թիմն ու 6 մարզերի՝ տարբեր համալսարաններից թիմեր։ Հետաքրիր էր նաև այն, որ ծրագիրն այս տարի գործելու է նաև Վրաստանում։ Հանդիպման վերջում ուսանողներն ուղղեցին հետաքրքիր հարցեր, լրացրեցին դիմումները, ինչն էլ փաստում է նրանց հետաքրքրվածությունը ծրագրի և նմանատիպ հանդիպումների նկատմամբ։46090957_183936045877295_4232324609577320448_n

46307546_1950049371749833_6458706248459091968_n