21 Nov

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի ընդհանուր ժողով: Նիստի օրակարգում էր՝
1. ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ընտրություն
2. ֆակուլտետի ՈՒԽ հետագա գործունեությունը
3. ընթացիկ հարցեր:
Նիստը սկսվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ՝ Արփինե Կարապետյանի խոսքով: Վերջինս հանդես եկավ իր շնորհակալական խոսքով և հաջողություն մաղթեց ուսանողներին իրենց հետագա գործունեության համար:
Արփինե Կարապետյանի ելույթից հետո իր ուղերձը հղեց ուսանողներին ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը, նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Արփինե Կարապետյանին իր ծավալած գործունեության համար: Ելույթներից հետո ուսանողները առաջադրեցին ֆակուլտետի ՈՒԽ-ի իրենց ցանկալի թեկնածուին՝ Արտակ Մարկոսյանին: Վերջինս ուսանողների մեծամասնության քվեի արդյունքում ընտրվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ:
ՀՊՄՀ ՈՒԽ կազմը ի սրտե շնորհավորում է Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Արտակ Մարկոսյանին, ցանկանալով բեղուն և հաջողված աշխատանքային տարիներ և միաժամանակ շնորհակալություն հայտնում Արփինե Կարապետյանին ՀՊՄՀ ուսանողական խորհրդում երկար տարիներ ծավալած գործունեության և ներդրած մեծ ավանդի համար:46503941_303587030495108_4224773820847751168_n

46526120_347382312504937_6477463135144902656_n