19 Dec

Հետաքրքրո՞ւմ է՝ ով է լինելու 2018 թվականի <<Լավագույն ուսանող>>-ը. ուրեմն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճում (Ալեք Մանուկյան 13) տեղի կունենա բուհի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կուղեկցվի տոնական համերգային ծրագրով։ Մեկ բեմում հանդես կգան Գոռ Սուջյանը, Սոֆի Մխեյանը և Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի Պարային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմաստեր ՀՀ մշակույթի գործիչ պրոֆեսոր Կարեն Գևորգյան:
Սիրով սպասում ենք բոլորիդ: