28 Jan

Հայոց բանակը,որն այսօր արդեն 27 տարեկան է, հայ ժողովրդի պայքարի հաղթանակի ծնունդն է և անկախության երաշխիքը։ 1992 թվականի հունվարի 28-ի պատմական որոշումը, որն ազդարարում է հայկական բանակի ստեղծումը, հիմա իրական տոնի է վերածում հունվարի ավարտն ու խաղաղ ապագա խոստանում գալիք սերունդներին։
Թեև կարճ, բայց և հերոսական մարտերով է հարուստ մեր բանակի անցած պատմական ուղին: Մարտեր, որոնցում կոփվել են հավերժական նվիրումի խոստում տված բազմաթիվ սերունդներ: Ղարաբաղյան պատերազմից մինչև Քառօրյա ու խաղաղ օրեր բանակն ապացուցում է՝ որակն է կարևոր,մարտական ոգին ու հայրենասիրությունը:
Հպարտ ենք և վստահ, որ այսօր էլ բանակը կոփում և կրթում է հազարավոր նվիրյալների, որոնք իրենց առաքելության մեջ կլինեն կատարյալ:
ՀՊՄՀ Ուխ-ն սիրով շնորհավորում է բոլորին այս տոնի առթիվ՝ սահմանին կանգնած մեր զինվորներին մաղթելով խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ։
Հա՛յ զինվոր, դու ես, որ կերտում ես վաղվա մեր խաղաղ ապագան՝ հավերժ ապրելու իրավունքով: Դու ես մեր հաղթանակի վկան և ազատության խորհուրդը, պատմության կերտողն ու հավերժ փառքի և օրհնության արժանին:
Ուրեմն, անասելի խանդավառությամբ և երախտապարտության զգացումով այսօր ասում ենք՝ քույրդ, եղբայրդ լինելու մեծ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆՔ: