30 Jan

Հունվարի 29ին, բանասիրական ֆակուլտետում կրկին ուսանողի հաջողություններով հպարտանալու առիթ կար։

Կուլտուրայի ֆակուլտետի կարմիր դահլիճում՝ ջերմ ու հյուրընկալ պատերի ներքո, հավաքվել էին մի շարք գրքասերներ։ Իր իսկ հեղինակած գիրքը ընթերցողի դատին հանձնեց բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Էմմա Սիմոնյանը։ Գիրքը կրում է <<Ապրելու ապրիլ>> խորագիրը։ Գրքի շնորհանդեսին ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ և ուսանողներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, իսկ փոխդեկան Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց գրքի վերաբերյալ կատարած գրականագիտական դիտարկումներ։ Նույն կուրսի ուսանողուհի Անին հիացմունքով խոսեց Էմմայի մասին՝ հեղինակած բանաստեղծությամբ շնորհավորելով ընկերուհուն։ Շնորհակալական խոսք հղեցին նաև հերոս Գուրգեն Հովհաննիսյանը և լուսահոգի Ադամ Սահակյանի մայրը։ Գրքի շնորհանդեսը ուղեկցվեց ժողովրդական երաժշտությամբ։
Շնորհանդեսի ավարտին Էմմա Սիմոնյանը գրքեր նվիրեց քառօրյա պատերազմի հերոսներին իր մակագրությամբ։
Ցանկանում ենք Էմմային բեղուն և անխափան ճանապարհ իր ընտրած ուղու մեջ։
50856849_247211906177430_7579387868821323776_n