15 Feb

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի ունեցավ <<Լավագույն ուսանող>> հանրապետական մրցույթի պարգևատրման արարողությունը: Այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ունի 4 հաղթող ներկայացուցիչ տարբեր ոլորտներում. բնագիտական ոլորտ՝ Էլյա Խաչատրյան /1-ին հորիզոնական/, հայագիտության ոլորտ՝ Զվարթ Ամբրոյան /2-րդ հորիզոնական/, Մարինե Սահրադյան /3-րդ հորիզոնական/, հասարակագիտական ոլորտ՝ Անահիտ Հովակիմյան /3-րդ հորիզոնական/: Ուսանողները ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և միանվագ դրամական կրթաթոշակներով:
ՀՊՄՀ ՈՒԽ-ը շնորհավորում է հաղթող ուսանողներին և մաղթում նորանոր նվաճումներ գիտական ոլորտում:
52825728_2492003557693590_8857211106909749248_o

51929184_2492001647693781_1316363298190393344_o

52173613_2492001901027089_1312381996650987520_o

52309323_2492001971027082_2521046868180336640_o

52524572_2492002217693724_7184033981740875776_o