23 Mar

Այն, որ Երևանը օրավուր դառնում է ավելի բարեկարգ ու մաքուր,կփաստի յուրաքանչյուր երևանցի:Քաղաքի ամենօրյա մաքրության աշխատանքներին հետևում են պարբերաբար անցկացվող շաբաթօրյակները:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն այսօր մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին։
Շուրջ 300 աբովյանականներ միացել էին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպած մայրաքաղաքային շաբաթօրյակին և իրենց կարևոր ներդրումն ունեցան քաղաքի մաքրման աշխատանքներին։
Նրանք մաքրեցին Ուսանողական զբոսայգին՝ այն ազատելով կուտակված աղբից, տերևներից։