31 Mar

Մարտի 30-ին իրականացվեց <<Թելադրություն>> ամենամյա կրթական նախագիծը, որի նպատակը հայոց լեզվի պահպանման խրախուսումն է: Նախագծի շրջանակներում շուրջ 2000 մասնակցի հյուրընկալեցին 55 հարթակներ, որոնց թվում էր նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Ժամանակակից գրող և մանկագիր Երազիկ Գրիգորյանի հեղինակած տեքստը հարթակի մասնակիցներին թելադրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:
Նախագծի շրջանակներում շուրջ երկու տասնյակ բանասերներ Ուսանողական խորհրդի ընկերակցությամբ հանդես եկան կամավորական աջակցությամբ՝ պատրաստակամորեն օժանդակելով ծրագրի իրականացմանը ոչ միայն հարազատ բուհի՝ ՀՊՄՀ-ի, այլև Երևանի ամենատարբեր հարթակներում:
Ուսանողական խորհուրդը շնորհավորում է նախագծի հեղինակներին և մասնակից կամավորներին՝ ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին մայրենի լեզվով միավորող այս հրաշալի նախաձեռնության իրականացման համար: