04 Apr

<<Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին>> Մ. Սարյան:
Հայրենիք պահել և սեփական կյանքը հայրենիքին նվիրել կարող են միայն հոգով անպարտները: Հենց նրանք են, որ մանկուց իրենց երակներում ունենալով հայկյան արյուն, իրենց քաջ նախնու պես ցանկացած պահի պատրաստ են սեփական կյանքն անգամ չխնայել հայրենիքի անկախության և խաղաղ օրվա համար: Պետք է իսկապես հերոս լինել, քաջ ու անպարտ, որպեսզի կարողանաս սեփական անձդ կողքի դնել և պայքարել լավագույն արժեքի ու ժառանգության համար, որ կոչվում է հայրենիք: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեր նորօրյա սերունդը եկավ ապացուցելու, որ արժանի ժառագն է իր պապերի ու հայրերի: Կյանքն ու պայքարը իրար զուգորդած, երիտասարդ տղաները, որ դեռ ինչքա՜ն երազանքներ ունեին իրենց մեջ պահված՝ մի կողմ դրեցին ապագայի նպատակները և զենքները ձեռքերը վերցրած համառ մարտի բռնվեցին՝ թշնամուն շպրտելով ելման դիրքեր: Նրանք ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրում է, կամքը համառ, իսկ ոգին անվեհեր: Ցավոք այդ պայքարում, մենք ունեցանք 104 զոհ՝ տղաներ, որոնք գնացին անմահության ճանապարհով: Հերոս տղերքը երբեք չեն հեռանում:
Ահա այս մտայնությամբ էլ, այսօր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր քայլերթ դեպի <<Եռաբլուր>> զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Քառօրյա պատերազմում հերոսացած տղաների անմահ հիշատակին: Միջոցառման նպատակն էր, ևս մեկ անգամ արժևորել այն սխրանքը, որ ապրիլյան պատերազմի օրերին գործել էին հերոս հայորդիները:56162403_324586494926392_6875008928720093184_n

56162837_566366977106383_5439568989392994304_n

56247816_2327573947521272_3845687706516455424_n

56659748_267717984166201_5746226862598651904_n