24 Apr

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմն ու ուսանողները այս տարի ևս միացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարվող բազմամարդ երթին:
«Չդատապարտված ցեղասպանությունը ծնում է նոր ցեղասպանություններ», «ՈՉ մարդկության դեմ իրականցրած բոլոր տեսակի հանցագործություններին», «Ճանաչում, դատապարտում հատուցում» և նման այլ պահանջատիրական բովանդակությամբ պաստառներով ապագա մանկավարժներն հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության կոչերով:
Աբովյանականները ծաղկեպսակ դրեցին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
57588241_1243540539142996_6778424915348422656_n

58057682_2798053590235084_7852342601079324672_n

58375897_2002663680042261_2742293200671604736_n

58419250_2281949232126486_1761560611453403136_n

58443180_330636984266564_5936805818631454720_n