09 May
Մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն. մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:
Փառավոր հաղթանակների և պատմական մեծ նշանակություն ունեցող տոների առթիվ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգի:
Ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` նրանք գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։