09 May

59918580_411437239412324_7489890366804459520_nՄայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն. մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:
Փառավոր հաղթանակների և պատմական մեծ նշանակություն ունեցող տոների առթիվ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակ» զբոսայգի:
Ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` նրանք գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։59736535_426646171502304_8902658664129626112_n

Безымянный

59898636_461375511304271_2190108492583403520_n