20 Nov

Այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։ «Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը և Բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զվարթ Ամբրոյանը։ Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից շուրջ 11 պատվիրակներ։ Մասնակցության համար դիմել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի, հասարակագիտություն բաժնի 3 կուրսի ուսանող Տաթև Արշակյանը։ Նա ներկայացրեց իրեն, իր առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, ապա կատարվեց ընտրություն։ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանող միաձայն ընտրության արդյունքում ճանաչվեց Տաթև Արշակյանը։ Շնորհավորում ենք Տաթև Արշակյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։