22 Nov

Այսօր Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
 «Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը և Բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զվարթ Ամբրոյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին լոգոպեդիա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մադլեն Մինասյանը և լոգոպեդիա բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Սայադյանը։ Նրանք ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, ապա կատարվեց ընտրություն։ 12 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Տաթևիկ Սայադյանը։ Շնորհավորում ենք Տաթևիկ Սայադյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։