25 Nov


Այսօր Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
 «Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Էդուարդ Սարյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին նույն ֆակուլտետի ուսանողներ Մանե Հարությունյանը և Նարինե Թաթոյանը։ Նրանք ներկայացրին իրենց, իր առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա կատարվեց ընտրություն։
Ֆակուլտետի լավագույն ուսանող միաձայն, առանց քվեարկության ճանաչվեց Նարինե Թաթոյանը։
Շնորհավորում ենք Նարինե Թաթոյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։