25 Nov


Այսօր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
 «Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը և Բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զվարթ Ամբրոյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից 13 պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին Մարիամ Աղաջանյանը, Անուշ Խաչատրյանը,Նարե Դավթյանը և Վարդուհի Գրիգորյանը։ Նրանք ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, ապա կատարվեց ընտրություն։
8 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Վարդուհի Գրիգորյանը։
Շնորհավորում ենք Վարդուհի Գրիգորյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։