26 Nov

Այսօր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
«Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը և ՀՊՄՀ ՈւԽ նախագահ-ի օգնական Լարիսա Սարուխանյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից 19 պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին Մանանա Ուստյանը, Վարդուհի Մկրտչյանը և Ստելլա Գալստյանը ։ Նրանք ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին,պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, ապա կատարվեց փակ ընտրություն։
11 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Վարդուհի Մկրտչյանը։
Շնորհավորում ենք Վարդուհի Մկրտչյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։