27 Nov

Այսօր Բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
«Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ ՈւԽ նախագահի օգնական Լարիսա Սարուխանյանը և ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Էդուարդ Սարյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին Կարլեն Նազարյանը, Ժենյա Գալստյանը և Անուշ Ներսիսյանը։ Նրանք ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին,պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Երեք մասնակիցներից մրցույթի բոլոր չափանիշներին համապատասխանում էր Անուշ Ներսիսյանը, ուստի քննարկման արդյունքում միաձայն համաձայնությամբ ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Անուշ Ներսիսյանը։
Շնորհավորում ենք Անուշ Ներսիսյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։