27 Nov

Այսօր Օտար լեզուների ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
 «Լավագույն ուսանող » մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զվարթ Ամբրոյանը և ՀՊՄՀ ՈւԽ նախագահի օգնական Լարիսա Սարուխանյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին նույն ֆակուլտետի յոթ ուսանողներ՝ Մերի Գրիգորյանը, Նանե Պետրոսյանցը, Անահիտ Գալոյանը,Աստղիկ Մանուկյանը, Արմինե Թաթոյանը, Դիանա Ալոյանը և Աստղիկ Մանուկյանը ։ Նրանք ներկայացրին իրենց, իր առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա կատարվեց ընտրություն։
5 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Արմինե Թաթոյանը։
Շնորհավորում ենք Արմինե Թաթոյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։