28 Nov


Այսօր Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
 «Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը, ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զվարթ Ամբրոյանը, ՀՊՄՀ ՈւԽ նախագահի օգնական Լարիսա Սարուխանյանը և ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից 17 պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին նույն ֆակուլտետի ուսանողներ Սուսինա Խաչատրյանը, Ռուզաննա Դանիելյանը և Մարիամ Հարությունյանը։ Նրանք ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա կատարվեց ընտրություն։
9 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը։
Շնորհավորում ենք Մարիամ Հարությունյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։