28 Nov

Այսօր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
«Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը,ՀՊՄՀ ՈւԽ նախագահի օգնական Լարիսա Սարուխանյանը և ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից 20 պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին նույն ֆակուլտետի ուսանողներ Ալինա Մարտիրոսյանը և Մանուշակ Մուրադյանը։ Նրանք ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա կատարվեց ընտրություն։
16 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Մանուշակ Մուրադյանը։
Շնորհավորում ենք Մանուշակ Մուրադյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։