29 Nov

Այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ լավագույն ուսանողի ընտրությունը։
«Լավագույն ուսանող» մրցույթի հանձնաժողովում էին ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը,ՀՊՄՀ ՈւԽ նախագահի օգնական Լարիսա Սարուխանյանը, ՀՊՄՀ ՈւԽ փոխնախագահ Համլետ Պետրոսյանը և ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զվարթ Ամբրոյանը։
Մրցույթին ներկա էին տարբեր կուրսերից 11 պատվիրակներ։
Մասնակցության համար դիմել էին նույն ֆակուլտետի ուսանողներ Միլենա Հայրապետյանը, Գոհար Քոլոզյանը և Վառվառա Մելքոնյանը։ Ներկա էին Միլենան և Գոհարը, իսկ Վառվառայի տվյալները ներկայացրեց հանձնաժողովը։ Ներկա մասնակիցները նախ ներկայացրին իրենց, իրենց առավելությունները և համապատասխանությունը մրցույթի չափանիշներին, պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա կատարվեց ընտրություն։
8 ձայնով ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Գոհար Քոլոզյանը։
Շնորհավորում ենք Գոհար Քոլոզյանին և մաղթում նորանոր գլխապտույտ հաջողություններ։