HPMH UKH

 

 

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդը ունի արդեն 20 տարվա պատմություն ու տարիների ընթացքում պատմության գրքի վրա դրոշմած  անջնջելի կենսագրություն:  Հիմնադրումից մինչ օրս  ուսանողական խորհրդի  հիմնախնդիրն է եղել ծառայել ուսանողությանն, նպաստել ուսումնակրթական և հոգևոր, մշակութային դաստիարակչական միջոցառումների կազմակերպմանը, ուսանողության ինքնահաստատմանն ու ինքնադրսևորմանը, որտեղ իրենց դերն ու նշանակությունն են ունեցել նաև  համալսարանի  ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը: Հայացք նետելով անցած ուղուն ակնհայտ երևում է մի  բան, որ  տարիների ընթացքում ուսանողական խորհուրդն անցել է զարգացման և ինքնահաստատման դժվարին, բայց և հաղթանակած ճանապարհ:ՀՊՄՀ -ի ուսանողական խորհդի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերի 7-ին,որը վարել է ուսանողական խորհդի առաջին նախագահ Զարզանդ Ասատրյանը (1994-1996):

Մինչ այդ պատմության և իրավագիտության ,ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում գործում էին ուսանողական խորհուրդներ ,սակայն չէր հաջողվել նրանց համախմբել և դառնալ համաինստուտային կառւյց:1994 թվականի գարնանը ստեղծվեց ուսանողական նախաձեռնող խումբ ,ովքեր ռեկտոր երջանկահիշատակ Ա.Փարեմուզյանին խնդրեցին թույլատրել ֆակուլտետներում  ըտրություններ անցկացնել:Ուսանողական խորհրդի հիմնական խնդիրը գիտամշակութային մթնոլորտ ստեղծելն էր ,ապա բարձր պահել բուհի պատիվը:

Այնուհետև ուսանողական խորհրդում հաջորդաբար  նախագահել  են `

 
Զարզանդ Ասատրյանը /1994-1996/,
Շահնուր Մինասյանը /1996-1999/,
• Արթուր Մարտիրոսյանը /1999-2001/,
• Արթուր Բերժյանը /2001-2002/,
Էդուարդ Շարմազանովը /2002-2005/,
Էդգար Հովհաննիսյանը /2005-2008/,
Վոլոդյա Գասպարյանը /2008-2012/:
•  Ներսիկ Մարգարյանը /2013-ից առ այսօր:
 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի ներայիս գործող նախագահը Ներսիկ Մարգարյանն է:

Նրանք քարը քարին դնելով ,երազանքը նպատակ դարձնելով և իհարկե հազարավոր մտքեր գաղափար դարձնելով ուսանողական խրհուրդը դարձրել են իրագործելի `կերտելով 20-ամյա պատմություն:Ուսանողական խորհրդի գործառույթներից է նաև ուսանղների ժամանցի ,հանգստի,ներհամալսարանական կյանքի կազմակերպումը : Հաշվետու ժամանակաշրջանում ուսանողական խորհուրդը կատարել է բազմաբնույթ աշխատանք` հետաքրքիր և բովանդակալից դարձնելով ուսանողների առօրյան :Իր գործունեության ընթացքում ուսանողական խորհուրդը պաշտպանել և պաշտպանում է ուսանողների շահերն ու իրավունքները ,փորձում է որքան հնարավոր է իր շարքերը դարձնել կուռ ու համախմբված  և անում է ամեն հնարավորը առկա հավատն ու վստահությունը ամրապնդելու համար:Անցած 20 տարվա ուղին հաստատում է այն փաստը ,որ ներկան ու գալիքը  ամուր հիմքերի վրա են:

 
Իսկ վերը նշված խոսքերը հաստատելու համար առաջարկում ենք հետևել կայքում տեղ գտած նորություններին և պատմությունն հաստատող էջերին: