ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (այսուհետ` ՀՊՄՀ) ուսանողական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական հասարակական միավորում է:

1.2 Խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանվում է ՀՊՄՀ-ի ղեկավար մարմինների ակտերով և սույն կանոնակարգով:

1.3 Խորհուրդն ապահովում է ուսանողական ինքնավարության և ուսանողական ինքնակառավարման գործընթացները ՀՊՄՀ-ի ողջ ուսանողության շրջանում, արտահայտում և պաշտպանում է ուսանողության և հետբուհական կրթություն ստացողների շահերը, նպաստում նրանց հասարակական, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացմանը:

1.4 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Խորհուրդը զբաղվում է հրատարակչական գործունեությամբ, կարող է հրապարակել ամսագրեր, պարբերականներ և այլն:

1.5 ՀՊՄՀ-ի ղեկավար մարմինների, ստորաբաժանումների, ՀՊՄՀ-ում գործող, ինչպես  նաև արտահամալսարանական գիտական, կրթական, մշակութային, հոգևոր, բարեգործական և այլ կազմակերպությունների ու անհատ անձանց հետ Խորհրդի հարաբերությունները կառուցվում են իրավահավասարության և փոխադարձ պայմանավորվածությունների ՀՊՄՀ-ի և սույն  կանոնակարգի հիման վրա:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2.1 Խորհուրդը`

ա) ապահովում է ՀՊՄՀ-ում ինքնակառավարման և ուսանողական ինքնավարության գործընթացների ծավալումն ու զարգացումը, նպաստում ուսանողության և հետբուհական կրթություն ստացողների իրավունքների և պարտականությունների պատշաճ և անթերի կատարմանը,

բ)մասնակցում է ուսումնակրթական գործընթացների, ուսումնադաստիարակչական աշխատանքների, ուսանողական գիտական գործունեության կազմակերպմանը,

գ) նպաստում է ուսանողության ստեղծագործական, ինտելեկտուալ, մշակութային ու հոգևոր զարգացմանը, ուսանողության առօրյայի, հանգստի և ազատ ժամանցի կազմակերպմանը,

դ) հաստատում է կապեր ու գործնական փոխհարաբերություններ ՀՀ և արտերկրի ուսանողական, երիտասարդական, կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների հետ,

ե) հնարավորության դեպքում իրականացնում է սոցիալական և բարեգործական նշանակության ծրագրեր, նպաստում կենցաղային ու սոցիալական պայմանների բարելավմանը:

2.2 Խորհուրդը մշակում և ՀՊՄՀ-ի ղեկավար մարմիններին է ներկայացնում ուսանողական կյանքին և ուսումնակրթական գործընթացներին առնչվող հարցեր, տարբեր որոշումների նախագծեր և նպաստում դրանց ընդունմանն ու հետևողական իրականացմանը:

 

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1 Խորհուրդը իր գործունեությունը կառուցում է ելնելով իր նպատակներից ու խնդիրներից:

3.2 Խորհուրդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տնօրինել իրեն տրամադրված գույքը:

3.3 Խորհուրդը ձևավորվում է ներկայացուցչական ընտրությունների սկզբունքով:

3.4 Խորհրդի անդամ կարող է ընտրվել նաև ՀՊՄՀ-ում հետբուհական կրթություն ստացող ՀՊՄՀ-ի շրջանավարտը:

3.5 Խորհուրդը ՀՀ օրենսդրությամբ և ՀՊՄՀ-ի կանոնադրությամբ նախատեսված կարգով մասնակցում է ՀՊՄՀ-ի կառավարմանը:

3.6 Խորհրդի ղեկավար մարմիններն են`

ա) ընդհանուր ժողովը,

բ) նախագահությունը,

գ) նախագահը:

3.7 Ընդհանուր ժողովը Խորհրդի բարձրագույն ղեկավար մարմինն է:

3.8 Ընդհանուր ժողովին մասնակցում են ֆակուլտետային խորհուրդների ներկայացուցիչները` Խորհրդի գործող նախագահի կողմից հաստատված համամասնությամբ, նախագահության  ներկայացմամբ:

3.9 Ընդհանուր ժողովի որոշումները ընդունվում են մասնակիցների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

3.10 Ժողովը գումարվում է տարին երկու անգամ, այն իրավասու է, եթե նրան մասնակցում են գրանցված ներկայացուցիչների կեսից ավելին:

3.11 Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Խորհրդի նախագահի որոշմամբ կամ նախագահության անդամների 2/3-ի առաջարկությամբ:

3.12  Ընդհանուր ժողովը`

ա)ընդունում է նախագահության կողմից առաջադրված                                              կանոնակարգը կամ կանոնակարգի փոփոխությունները, որը հաստատվում   է ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի կողմից,

բ) քննարկում է ընթացիկ և հեռանկարային հարցեր,

գ) ընտրում է Խորհրդի նախագահին, երկու տեղակալներին,   քարտուղարին, որոնք հանձնաժողովների և ակումբների նախագահների հետ կազմում են նախագահություն,

դ) լսում է նախագահության հաշվետվությունը ժողովից ժողով ընկած ժամանակահատվածում խորհրդի կատարած աշխատանքների մասին,

3.13 Խորհրդի լիազորությունների ժամկետը երկու տարի է: Ընտրություններն անց են կացվում երկու տարին մեկ անգամ` մայիս ամսին:

3.14  Խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում է Խորհրդի աշխատանքները, վարում խորհրդի և նախագահության նիստերը, ստորագրում ընդունված որոշումները,

բ)  տնօրինում է Խորհրդի ֆինանսական միջոցները,

գ) ներկայացնում է Խորհուրդը ՀՊՄՀ-ի վարչական մարմիններում և ՀՊՄՀ-ից դուրս փոխհարաբերություններում,

դ) ընդունում է որոշումներ, տալիս հանձնարարականներ և կարգադրություններ, հրավիրում է խորհրդակցություններ և իրականացնում ընդհանուր վերահսկողություն,

ե) առաջադրում է հանձնաժողովների ու ակումբների նախագահների թեկնածությունը, որը հաստատվում է նախագահության կողմից,

զ) տարին մեկ անգամ ռեկտորի առջև հանդես գալիս Խորհրդի գործունեության մասին հաշվետվությամբ,

է) ընտրվում է ընդհանուր ժողովում երկու տարի ժամկետով ձայների պարզ մեծամասնությամբ,

ը) իրականացնում է սահմանված կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3.15 Խորհրդի   նախագահի տեղակալներից յուրաքանչյուրը զբաղվում է որոշակի թվով ֆակուլտետների աշխատանքների կոորդինացմամբ:

3.16 Խորհրդի քարտուղարը ղեկավարում է քարտուղարության աշխատանքները:

3.17 Խորհրդի նախագահությունը աշխատանքային նիստեր է գումարում շաբաթը մեկ անգամ: Նախագահությունը`

ա) կոորդինացնում է ֆակուլտետների խորհուրդների գործունեությունը,

բ) առաջադրում է ներկայացուցիչներ ՀՊՄՀ-ի գիտական                                                                    խորհրդի և կառավարման խորհրդի կազմում,

գ) ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում

իրականացնում է Խորհրդի աշխատանքների ղեկավարումը,

դ) իր գործունեությունը ծավալում է երկու տարի ժամանակով` մինչև

նոր ընտրությունները,

ե) դադարեցնում է իր լիազորությունները ժամկետից շուտ ընդհանուր

ժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ի որոշմամբ:

3.18 Խորհրդի հանձնաժողովներն են`

ա) մշակույթի,

բ) սոցիալական,

գ) արտաքին կապերի,

դ) սպորտի,

ե) կազմակերպչական,

զ) լրատվական:

3.19 Նշված ոլորտներին չառնչվող կարևոր այլ հարցերով զբաղվելու համար նախագահությունը կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ:

3.20 Հանձնաժողովներն իրենք են որոշում իրենց նիստերի գումարման պարբերականությունը, դրանց ժամկետներն ու անհրաժեշտությունը:

3.21 Խորհրդում գործում են նաև ակումբներ, որոնք են`

ա) ինտելեկտուալ,

բ) բնապահպանության և առողջ ապրելակերպի,

գ) բանավեճի:

3.22 Ֆակուլտետի ինքնակառավարման բարձրագույն մարմինը ֆակուլտետի   ուսանողական խորհուրդն է, որը ձևավորվում է ներկայացուցչական սկզբունքով: Նրա անդամներն ընտրվում են կուրսերի ժողովներում:

3.23 Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը պարբերաբար ամփոփում և վերլուծում է կուրսերի ընթացիկ առաջադիմություններն ու հաճախումները, կազմակերպում է միջկուրսային ստուգատես մրցույթներ, հանդիպումներ և այլն:

3.24 Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նիստերը գումարվում են ոչ ուշ, քան երկու շաբաթը մեկ անգամ: Ֆակուլտետի խորհուրդը նախագահության անդամների ընդհանուր թվի 2/3-ի պահանջով կարող է հրավիրել արտահերթ նիստ:

3.25 Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կարող է ունենալ մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև ֆակուլտետային խորհրդի անդամ չհանդիսացող անդամներ:

3.26 Ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամների կեսից ավելիի որոշմամբ քվեարկությամբ ընտրում են ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահին, տեղակալներին և անդամներին:

3.27 Ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահը, նրա տեղակալներն ու քարտուղարը ի պաշտոնե ՀՊՄՀ-ի   ուսանողական խորհրդի անդամներ են:

3.28 Ֆակուլտետային ուսանողական խորհրդի ղեկավար մարմիններն ընտրվում են երկու տարի ժամանակով: Ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահությունն իր լիազորությունները դադարեցնում է ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամների 2/3-ի որոշմամբ կամ ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդի նախագահության որոշմամբ իրեն տրված պարտականությունները չկատարելու դեպքում:

3.29 ֆակուլտետային նախագահներին ընտրող ուսանողների ցուցակները հաստատվում են խորհրդի նախագահության կողմից:

3.30 Ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահությունը որոշում է ֆակուլտետի կուրսերից ֆակուլտետային խորհրդի անդամների ընտրության համամասնությունը յուրաքանչյուր կուրսից ոչ ավել, քան երեք հոգի` ընտրության համար հիմք ընդունելով կուրսերի ուսանողների թվաքանակը:

3.31 Կուրսային խորհրդի անդամներից մեկը ընտրվում է կուրսի խորհրդի նախագահ: Կուրսային խորհրդի անդամներն իրենց լիազորությունները վայր են դնում կուրսի անդամների կեսից  ավելի որոշմամբ:

3.32 Կուրսի խորհրդի  նախագահը հրավիրում և նախագահում է կուրսի ժողովները, ինչպես նաև հետևում ժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին:

3.33 Կուրսի խորհուրդը հարց է բարձրացնում ֆակուլտետի խորհրդի առջև` ուսանողներին խրախուսելու և  համապատասխաբ տույժի ենթարկելու համար:

3.34 Կուրսի խորհրդի լիազորությունների ժամկետը սահմանվում է երկու տարի:

 

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

4.1 Խորհրդի գործունեության ապահովման համար հատկացվում են ֆինանսական միջոցներ ՀՊՄՀ-ից, այլ կազմակերպություններից և հիմնադրամներից:

4.2 Խորհրդին կարող են տրվել նվիրատվություններ, հանգանակություններ:

4.3 Խորհրդի ֆինանսական միջոցները գոյանում են ՀՊՄՀ-ի հաշվին կատարվող մասհանումներից, նվիրատվություններից, հանգանակություններից և ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

5.  ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

5.1 ՀՊՄՀ-ի խորհրդի գործունեությունը դադարում է ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև Խորհրդի ընդհանուր ժողովի թվի 2/3-ի որոշմամբ:

Download DOC Format