Нет описания.

Ուսանողական խորհրդի նախագահ՝ Հռիփսիմե Հովհաննիսյան

Ուսանողական խորհրդի փոխնախագահ՝ Անի Մարտիրոսյան

Ուսանողական խորհրդի քարտուղար՝ Սյուզաննա Ադիլխանյան

Պատասխանատուներ՝

  • Ինտելեկտուալ ակումբ՝ Մերի Մկրտչյան
  • Բանավեճի ակումբ՝ Անուշ Վարդանյան
  • Գրական ակումբ՝ Ջուլիետա Մանուկյան
  • Մշակույթի ակումբ՝ Գոհար Քոլոզյան
  • Լրատվական հանձնաժողով՝ Թագուհի Պետրոսյան
  • Կազմակերպչական հանձնաժողով՝ Ալլա Ասատրյան
  • Սպորտի հանձնաժողով՝ Մանե Եսայան
  • Սոցիալական հանձնաժողով՝ Մելինե Խամոյան

Սկզբնական կրթության ֆակուլտետն այսօր հանրապետությունում նախադպրոցական կրթական հաստատությունների մասնագետներ և տարրական դասարանների ուսուցիչներ պատրաստող միակ դարբնոցն է:

Սկզբնական կրթության ֆակուլտետը բազմագործառութային, ուսումնագիտական, հետազոտական կառույց է, որի շրջանավարտները ոչ միայն վաստակաշատ ուսուցիչներ են, այլև կրթության կազմակերպիչներ, պետական-քաղաքական գործիչներ:

Ֆակուլտետն առկա և հեռակա կրթական համակարգերում պատրաստում է բակալավրներ և մագիստրանտներ, ինչպես նաև կրթություն իրականացնում  ասպիրանտուրայում:

Ուսանողների թվով ֆակուլտետն այսօր համալսարանի խոշորագույն ստորաբաժանումներից է: Բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում սովորում է շուրջ 1150 ուսանող: Ֆակուլտետի տարբեր ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 50 մասնագետ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, ինչպես նաև ասիստենտներ և դասախոսներ:

Սկզբնական կրթության ֆակուլտետում ակտիվորեն գործում է ուսանողական խորհուրդը։ 

Нет описания.