1482820_344965675643935_1330792123_n

 Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԽ-ի նկարագիր

 

 

1948-1949  ուսումնական տարում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում բացվել է հոգեբանության–տրամաբանության ֆակուլտետը, որը  1956 թվականին վերակառուցվում է մանկավարժության ֆակուլտետի` դպրոցական և նախադպրոցական բաժիններով, այնուհետև` 1957 թվականին, ֆակուլտետին կից ստեղծվում է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան:

Երկար տարիներ գործելով այս կարգավիճակով` 1996 թվականին հիմնադրվում է հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը` հանրակրթական հաստատությունների, պաշտպանության և արդարադատության նախարարությունների համակարգերում մասնագիտական հատուկ կադրեր պատրաստելու նպատակով:
1471801_344965685643934_1918390329_n2006 թվականից վերանվանվել է հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ` ներառելով նաև սոցիալական մանկավարժություն մասնագիտությունը: 2011 թվականից վերանվանվել է կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է   հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանը, դեկանի  ուսումնական աշխատանքների  գծով տեղակալ` Լիդա Արամյան, դեկանի` գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ` Հակոբ Թադևոսյան:
Ֆակուլտետի Ուսանողական Խորհուրդը գործում է դեռևս 2005 թվականից: Ֆակուլտետի ՈՒԽ_ում նախագահել են ՝
* Քեսապլյան Լևոն /Մանկավարժություն և հոգեբանություն բաժին/ : Նախագահել է 2005-2007 թթ.,

* Առաքելյան Արայիկ /Մանկավարժություն և հոգեբանություն բաժին/: Նախագահել է 2007-2008 թթ.,

* Միքայելյան Հրայր /Զինվ. Մանկ. և հոգեբանություն բաժին/: Նախագահել է
2008-2010 թթ.,

* Մուրադյան Անահիտ /Սոցիալական մանկավարժություն/: Նախագահել է
2010-2011թթ.,

* Ալեքսանյան Դավիթ /Մանկավարժություն և հոգեբանություն բաժին/: Նախագահել է 2011-2013 թթ.,

* Գևորգյան Արուսյակ /Մանկավարժություն և սոցիոլոգիա մագիստրատուրա 1-ին կուրս/: Նախագահում է 2013թ.-ից մինչև այսօր:

1466123_344965765643926_1749111032_nԿրթության,հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետն իր ձևավորման օրվանից մինչ այսօր զբաղվում է ուսանողների թե արտալսարանային և թե արտաուսումնական ժամանակը ավելի արդյունավետ դարձնելու գործով: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամների ջանքերի շնորհիվ է, որ այսօր այն վերածվել է մի մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, իսկ ինչ էլ արվում է, բխում է միմիայն ուսանողների շահերից և իրավունքներից: Մենք հավատարիմ մնալով մասնագիտական նորմերին`փորձում ենք ուսանողական առօրյան դարձնել ավելի խաղաղ և զերծ մնալ տհաճ միջադեպերից, որոնք կարող են խաթարել ուսումնական գործընթացը: Խոստանում ենք, որ Ուխ-ն երբեք չի դավաճանի իր նպատակներին և կաջակցի ուսանողներին այն բոլոր հնարավոր միջոցներով, որոնք ունի: Եվ այստեղ կարելի է հիշել Պուբլիոս Սիրոսի խոսքերը.«Ուր միաբանություն, այնտեղ միշտ հաղթանակ»:
Այժմ կներկայացնենք ֆակուլտետի ՈՒԽ-ի կազմն այսօր.

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ` Արուսյակ Գևորգյան
/Մանկավարժություն և սոցիոլոգիա մագիստրատուրա 1-ին կուրս/

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի փոխնախագահ՝  Լուսինե Անդրեասյան
/Մանկավարժություն և հոգեբանություն մագիստրատուրա 1-ին կուրս/

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահի օգնական՝ Ռիմա Գևորգյան

/Զինվ. Մանկավարժություն և հոգեբանություն  3-րդ կուրս/

Ֆակուլտետում գործող հանձնաժողովների պատասխանատուներ.

Մամուլի և լրատվության հանձնաժողով` Անժելա Գաբրիելյան

/Սոցիալական մանկավարժություն 1-ին կուրս/

Կազմակերպչական հանձնաժողով` Գալյա Մանուկյան

/Զինվ. Մանկավարժություն և սոցիոլոգիա  3-րդ կուրս/

Սոցիալական հանձնաժողով`Հասմիկ Մանուկյան
/Սոցիալական աշխատանք մագիստրատուրա 1-ին  կուրս/

Մշակույթի հանձնաժողով` Մարիամ Առաքելյան
/Մանկավարժություն և հոգեբանություն 3-րդ կուրս/

Արտաքին կապերի հանձնաժողով` Արևիկ Նիկողոսյան
/Մանկավարժություն և սոցիոլոգիա 2-րդ կուրս/

Շախմատի, սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողով`Սոնա Հայրապետյան

/ Մանկավարժություն և հոգեբանություն 1-ին  կուրս/

Ֆակուլտետում գործող ակումբների պատասխանատուներ.


Բանավեճի ակումբ` Գայանե Վարդերեսյան
/Մանկավարժություն և հոգեբանություն 2-րդ կուրս/

Ինտելեկտուալ ակումբ`Նարեկ Ավետիսյան
/Սոցիալական աշխատանք  3-րդ կուրս/

Բնապահպանության ակումբ` Լիաննա Արզանյան

/ Սոցիալական մանկավարժություն 1-ին կուրս /

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին ՝  https://www.facebook.com/hogebsocux