ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ


1465203_345162608957575_883745440_nՕտար Լեզուների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը  սկսել է ծավալել  իր ակտիվ գործնեությունը 2007թ-ից:Ֆակուլտետի Ուսանողական Խորհրդի ձևավորման օրվանից ֆակուլտետը նախագահել են Արեգնազ Մանուկյանը, ապա Զարուհի Փամբուխչյանը:  ՈՒսանողական խորհուրդն իրենից  ներկայացնում է մի հզոր կառույց, որը զբաղվում է ուսանողների  ակտիվ հասարակական գործնեությամբ և պաշտպանում ուսանողների շահերը: Օտար Լեզուների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից շատերը արդեն ավանդական են դարձել ֆակուլտետի համար՝ կամավորական դասընթացներ.ֆիլմի դիտումներ, էքսկուրսիաներ և այլն:

 

 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  ԿԱԶՄ

  • Ուսանողական  խորհրդի նախագահ`  Մարիամ Միրզոյան
  • /Անգլերեն Լեզու Մագիստրատուրա 2-րդ կուրս/

  • Ուսանողական խորհրդի քարտուղար ՝  Ալինա Պողոսյան
  • /Անգլերեն Լեզու 3-րդ կուրս/

Հանձնաժողովներ`

  • Կազմակերպչական` Արմինե Պողոսյան/ Ռուսերեն Լեզու 3-րդ կուրս/

Կազմակերպչական հանձնաժողովը կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցը, համագործակցում է հանձնաժողովների և ակումբների հետ, կազմակերպում տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտումներ:

  • Մշակույթ` Սուսաննա Գրիգորյան/ Անգլերեն Լեզու 3-րդ կուրս/

Մշակույթի հանձնաժողովը` հաշվի առնելով ֆակուլտետի շփումը այլ մշակույթների հետ  ավելի հետաքրքիր է դարձնում ուսանողների ժամանակը` կազմակերպելով մի շարք միջոցառումներ, բացահայտում տաղանդավոր, ստեղծագործող ուսանողներին և ներառում միջոցառումներում:

  • Արտաքին կապեր` Էլվիրա Միրզոյան

Արտաքին կապերի հանձնաժողովը համագործակցում է մյուս հանձնաժողովների հետ, կազմակերպում սեմինարներ, նպաստում ուսանողների շփման ընդլայնմանը` առավել ուշադրություն դարձնելով սփյուռքահայ ուսանողներնին:

  • Սոցիալական` Արմինե Խաչատրյան/Անգլերեն Լեզու 3-րդ կուրս/

Սոցիալական հանձնաժողովը զբաղվում է ուսանողներին հուզող հարցերով, կրթաթոշակներով, մի շարք միջոցառումներով և սեմինարներով, համագործակցում հանձնաժողովների հետ:

  • Շախմատի ,սպորտի և առողջ ապրելակերպի ` Սիլվա Գևորգյան/ Ռուսերեն Լեզու 3-րդ/

Սպորտի հանձնաժողովը զբաղվում է ուսանողների առողջ ապրելակերպի հարցերով` կազմակերպելով սպորտային խաղեր սպորտի տարբեր բնագավառներում` ֆուտբոլ, շախմատ, վոյլեբոլ, թենիս հրաձգություն և այլն:

  • Մամուլի և լրատվության Ռոզա Խաչատրյան/Անգլերեն Լեզու 3-րդ կուրս/

 Լրատվականի հանձնաժողովը համագործակցում հանձնաժողովների և ակումբների հետ` համակարգելով ծրագրերը, ուսանողներին տեղյակ է պահում կատարվելիք միջոցառումների մասին,  համագործակցում է ուսանողական բլոգի հետ, պատրաստում իրականացված միջոցառումների նյութերը, տեղադրում բլոգում և ֆեյսբուքյան էջում:

Ակումբներ ՝

  • Բնապահպանության` Նազելի Թանգյան/Անգլերեն Լեզու 2-րդ կուրս/

Բնապահպանության հանջնաժողովը կազմակերպում է բնապահպանական միջոցառումներ, ուսաանողներին իրազեկ պահում բնապահպանության պահպանման մասին` ներառելով տարբեր միջոցառումների մեջ, կազմակերպում ֆիլմի դիտումներ և համագործակցում հանձնաժողովների հետ:

  • Անգլիախոսների ակումբ  “HELP WITH ENGLISH”
  • 2012 թվականից Օտար Լեզուների ֆակուլտետում գործում է Անգլիախոսների ակումբը՝ “Help with English”,որտեղ ուսանողները կամավորության սկզբունքով դասավանդում են համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողներին: Կամավորական դասընթացներ են անց կացվում նաև Խ. Աբովյանի անվան Մանկավարժական հենակետային վարժարանում:

    • English Cinema Club

    Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ամեն ուրբաթ ֆակուլտետում անց են կացվում ֆիլմերի դիտումեր:Ուսանողները դիտում են հիմանկանում չթարգմանված ֆիլմեր :Ֆիլմերից հետո կատարվում են  քննարկումներ:

    • Ինտելեկտուալ` Նանե Ներսիսյան/Անգլերեն Լեզու 3-րդ կուրս/

    Ինտելեկտուալ ակումբը համագործակցում է հանձնաժողովների հետ, կազմակերպում է իտելեկտուալ խաղեր` գտնում ինտելեկտուալ ուսանողներին` ստեղծելով թիմ` ներառում նրանց տարբեր միջոցառումներում, որը նրանց հնարավորություն է տալիս արագ տրամաբանել  և փորձել իրենց կարողությունները:

    • Բանավեճ` Հռիփսիմե Մարտինյան/Անգլերեն Լեզու 3-րդ կուրս/

    Բանավեճ ակումբը կազմակերպում է սեմինարներ, կլոր սեղան, դեբատ (առճակատում) բանավեճեր, ներֆակուլտետային և միջֆակուլտետային բանավեճեր, ուսանողներին հնարավորություն է տալիս սեփական կարծիք ձևավորելու և  ճիշտ արտահայտելու հնարավորություն: Համագործակցում է հանձնաժողովների հետ:
    10836119_800270043390215_1952965847_n
     

     
    10818954_800269980056888_475194900_n
    10841215_800270183390201_81798836_n

    Մեր ֆեսբուքյան էջը` https://www.facebook.com/ARMSPUOLF