1524826_345375995602903_129935950_n

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1994 թվականից գործել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը իր երկու բաժիններով` հայոց լեզու և գրականություն ու ռուսաց լեզու և գրականություն: Սակայն, սկսած 2002 թվականից, երբ Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնեց ՎԻԿՏՈՐՅԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ (նախագահել է 2002-2005 թթ.), ֆակուլտետի ՈՒԽ-ն զարթոնքի, միասնության ու նոր ավանդույթների հիմնավորման ժամանակաշրջան ապրեց, ինչը փոխանցվեց սերնդեսերունդ: 2006 թվականին նոր ՈՒԽ նախագահ ընտրվեց ՍՅՈՒԶԱՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ (նախագահել է 2006-2008 թթ), ում հաջողվեց արդեն իսկ ստեղծված ամուր հիմքերի վրա ընդլայնել ՈՒԽ աշխատանքները, հստակեցնել հանձնաժողովների աշխատանքները ու շարունակել Վ.Ռուբենյանի գործը` ջերմ ընկերական հողի վրա` ստեղծելով առողջ աշխատանքային մթնոլորտ: 2008 թվականին ֆակուլտետում կրկին նախագահական ընտրություններ էին և ընտրվեց իր կազմակերպչական ձիրքով աչքի ընկնող ՍԱԲԵԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ (նախագահել է 2008-2010 թթ.): Ինչ խոսք, Բանասիրական ֆակուլտետի բախտը բերել է ՈՒԽ նախագահների հարցում, քանի որ Ս.Համբարձումյանին էլ հաջորդեց ՍԻՐԱՐՓԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ (նախագահել է 2010-2012 թթ.), ում ուսերին ծանրացած էր պահել ու պահպանել իրեն նախորդած նախագահների կերտած պատմությունն ու այն ծաղկեցնել նորանոր հաջողություններով: 2012-2013թթ. ուսանողական խորհուրդը ղեկավարել է ՕՖԵԼՅԱ ԴԱԼԱՔՅԱՆԸ:Իսկ այսօր՝ ամուր հիմքերի վրա կանգնած ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը շարունակում է իր հաղթական ուղին` ֆակուլտետի նորընտիր նախագահ ԷԴԳԱՐ ԱՊՐԵՍՅԱՆԻ գլխավորությամբ:1475869_345375975602905_1030918765_n

Նշենք, որ ֆակուլտետի ՈՒԽ-ն մշտապես կարևորել է ուսանողական խորհրդի անդամների մարդկային ու կազմակերպչական հատկանիշները: Ձևավորել պատմշակութային օջախներ այցելելու բարի ավանդույթը: Շեշտը դրել գրականագիտական ու լեզվագիտական միջոցառումներ կազմակերպելու վրա ու մշտապես աչքի ընկել իր միասնականությամբ և ուսանողական ձեռքբերումներով:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Ուսանողական  խորհրդի նախագահ`Էդգար Ապրեսյան(Հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս )

Ուսանողական խորհրդի փոխնախագահ`Մերի Հակոբյան( Հայոց լեզու և գրականություն, 2-րդ կուրս)

Ուսանողական խորհրդի քարտուղար` Մանե Հախինյան,( Հայոց լեզու և գրականություն, 2-րդ կուրս)

Ֆակուլտետում գործող հանձնաժողովների պատասխանատուներ.

Մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ`Թամարա Խաչատրյան (Հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս)

Մշակույթի հանձնաժողով` Մանե Հախինյան( Հայոց լեզու և գրականություն, 2-րդ կուրս)

Շախմատի,սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողով`Սաթենիկ Իսաջանյան, (Հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս)

Սոցիալական հանձնաժողով` Քնարիկ Հովհաննիսյան,( Հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս, հեռակա ուսուցում)

Արտաքին կապերի հանձնաժողով` Մարի Խուբլարյան

Ֆակուլտետում գործող ակումբների պատասխանատուներ.

Բանավեճի ակումբի նախագահ` Թերեզա Բարսեղյան(Հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս)
Ինտելեկտուալ ակումբի նախագահ“ Աննա Սարգսյան (Հայոց լեզու և գրականություն, 3-րդ կուրս)
Բնապահպանության ակումբ ինախագահ` Արփի Համբարձումյան(Հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս)

Մեր ֆեսբուքյան էջը` https://www.facebook.com/pages/%D5%80%D5%8A%D5%84%D5%80-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%88%D5%92%D4%BD/277009188990862