1514017_346597662147403_1067927913_nԽ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետը ԲՈՒՀ-ի առաջատար ստորաբաժանումներից է և գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Տարբեր ժամանակներում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ֆակուլտետը և նրա բաժինները կրել են տարբեր անվանումներ` պատմության, պատմագրական, պատմալեզվագրական, պատմաաշխարհագրական, պատմության, իրավագիտության և աշխարհագրության, իսկ 2007 թվականից` Պատմության և իրավագիտության:
Պատմության ֆակուլտետն համալսարանի հնագույն և առաջատար ֆակուլտետներից է, այն ունեցել է ուսումնական միավորի տարբեր կարգավիճակներ որպես Մանկավարժական ինստիտուտի ինքնուրույն ֆակուլտետ Պետհամալսարանի Հասարակագիտական ֆակուլտետի Մանկավարժության բաժնի ենթաբաժին, Պետհամալսարանի Մանկավարժական ֆակուլտետի բաժին և այլն: Դրանով իսկ Պետհամալսարանի և Խ, Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետի կենսագրությունները շուրջ մեկուկես տասնամյակ խաչաձևում են:
1930թ.-ի հուլիսի 5-ի Լուսժողկոմատի կոլեգիայի որոշումով ստեղծված յոթ ֆակուլտետների թվում էր նաև Պատմատնտեսագիտական ֆակուլտետը, որոնք ինստիտուտի առաջին ֆակուլտետներն են հանդիսանում:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի կրթական և հասարակական կյանքում ուրույն տեղ ունի նաև ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: տարբեր տարիներին այն նախագահել են.
Սիլվա Բենիկի Մանուկյանը ( 2004-2006թթ Պատմաաշխարհագրական ֆակուլտետ, Պատմության բաժին)
Միքայել Սուրենի Բադալյանը ( 2006-2008թթ Պատմաաշխարհագրական ֆակուլտետ, 2007-ից Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Պատմություն բաժին)
Արամ Մարտինի Խաչատրյանը (2008-2009թթ Պատմության բաժին)
Տիգրան Մարտինի Խաչատրյանը: (2009-2015թթ.Պատմության բաժին)

2015թ.-ից առ այսօր ֆակուլտետի ՈՒԽ նախագահն է Ավետիք Գևորգյանը

Ուսանողական խորհրդի կազմն այսօր.

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ` Ավետիք Գևորգյան
Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի փոխնախագահ՝  Անի Խաչատրյան
Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի քարտուղար՝Մարիամ Ղազարյան

1475839_346597678814068_9140877_n

Ֆակուլտետում գործող հանձնաժողովների պատասխանատուներ.
Մշակույթի հանձնաժողով ՝ Սիրուն Հովսեփյան
Շախմատի ,սպորտի և առողջ ապրելակեպի հանձնաժողով ՝ Արտաշես Թովմասյան
Մամուլի և լրատվության հանձնաժողով ՝ Խուդավերդյան Գեղամա
Սոցիալական հանձնաժողով ՝ Մարինե Սահրադյան
Կազմակերպչական հանձնաժողով՝Սյուզաննա Շահինյան

Ֆակուլտետում գործող ակումբների պատասխանատուներ.
Բանավեճի ակումբ ՝ Մկրտչյան Աննա
Ինտելեկտուալ ակումբ ՝ Արմենուհի Ապեթնակյան
Բնապահպանության ակումբ ՝ Լիլիթ Ֆռանգուլյան