Տարիների ընթացքում աստիճան առ աստիճան բարձրանալով , Ուսանողական խորհուրդը աչքի է ընկել մի շարք գաղափարների կյաքի կոչմամբ և ավանդույթ դարձած միջոցառումներով:Կարևորներից են ակտիբ գործունեություն ծավալող հանձնաժողովները :

* Արտաքին կապերի հանձնաժողով

Արտաքին կապերի հանձնաժողովը , կազմակերպում սեմինարներ, նպաստում ուսանողների շփման ընդլայնմանը` առավել ուշադրություն դարձնելով սփյուռքահայ ուսանողներնին:

* Մշակույթի հանձնաժողով

Մշակույթի հանձնաժողովը միտված է ուսանողներին կապել մշակութային կյանքի հետ ավելի ինտելեկտուալ ,ուսոցանող և հետաքրքիր դարձնելով նրանց ժամանակը: Կազմակերպելով մի շարք միջոցառումներ, բացահայտելով տաղանդավոր, ստեղծագործող ուսանողներին ,մշակույթի հանձնժողովը նրանց ներառում է իր սպասվող միջոցառումներում:

 

* Կազմակերպչական հանձնաժողով

Կազմակերպչական հանձնաժողովը կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցը, համագործակցում է հանձնաժողովների և ակումբների հետ, կազմակերպում տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, տարբեր ժանրերի ու բովանդակության ֆիլմերի դիտումներ:

* Մամուլի և լրատվության հանձնաժողով

Մամուլի և լրատվության հանձնաժողովը ակտիվորեն մասնակցել է Մանկավարժական համալսարանի, Ուսանողական խորհրդի, ֆակուլտետների և հանձնաժողոների կողմից կազմակերպված միջոցառումների լուսաբանմանը :Հետաքրքիր և յուրովի մեկնաբանությամբ նյութերը տպագրվում և ուսանողներին հասանելի են դարռնում համալսարանի թերթի , կայքի և իհարկե ակտիվ գործող ֆեյսբուքյան էջերի միջոցով:

* Սպորտի հանձնաժողով

Սպորտի հանձնաժողովի գործունեությունն առավել կարևոր է ,քանզի առողջ ապրելակերպը ուսանողի առաջին և կարևոր խնդիրն է:Իսկ իր ծավալած գորշունեությամբ նա փորձում է զբաղվել ուսանողների առողջ ապրելակերպի հարցերով:Կազմակերպելով սպորտային խաղեր ` ֆուտբոլ, շախմատ, վոլեյբոլ, թենիս ,բասկետբոլ ,հանձնաժողովը նպաստում է ուսանողների մտավոր և ֆիզիկական ակտիվ ու առողջ վիճակին:

* Սոցիալական հանձնաժողով

Սոցիալական հանձնաժողովը զբաղվում է ուսանողներին հուզող սոցիալական հարցերով, կրթաթոշակներով: Կազմակերպելով մի շարք միջոցառումներ և սեմինարներ համալսարանից դուրս փորձում է սոցիալական օգնություն ցուցաբերոլ նաև դրա կարիքն ունեող այլ կառույցների և անապահով խավերի: