Հանձնաժողովի նախագահ՝ Շահանե Գրիգորյան

Հանձնաժողովի փոխնախագահ՝ Նարեկ Ավետիսյան


Երբ մարդկային գործունեության հարթակում իր դերն է սկսում խաղալ մտածողությունը, կյանք ստեղծագործությունն իմաստային վերածնունդ է ապրում` դառնում է լիարժեք: Մտածում ենք ուրեմն գոյություն ունենք: Գոյության պայմանին ավելացնենք լիարժեքության զգացումը:

ՀՊՄՀ ՈՒԽ Ինտելետուալ հանձնաժողովի ընդգծված, փոքր ինչ աղոտ ու դժվարին թվացող նպատակը մտածողության զարգացման շնորհիվ ` Ձեր, մեր, բոլորիս մեջ լիարժեք մտածողի ոգի դաստիարակելն է: Գիտելիքը, այն հզոր ուժն է որը օգնում է ցանկացած պարագայում հաղթող դուրս  գալ: Ինելեկտուալ ակումբը իր առջև դրել է մի մեծ և կարևոր նպատակ ՝ համալսարանում կազմակերպվող ինտելեկտուալ խաղերի միջոցով, գտնել և բացահայտել առավել խելացի և ինտելեկտով հարուստ ուսանողների: Ոչ մի բարձունք հեշտությամբ հաղթահարելի չէ, բայց նպատակ է դրված հաստատուն քայլերով հասնելու մարդկային մտքի բարձունքին:

Ինտելեկտուալ ակումբի խնդիրներն են` ոչ թե բացահայտել  խելացի ուսանողների , այլ որ ամեն խաղից հետո յուրաքանչյուր  մասնակից խաղից հեռանա  դրական  տպավորություններով և գիտելիքների մեծ պաշարով: Այս ամենն իհարկե դատապարտված է իրագործման գեթ մեկ ` առջև դրված խնդիրների լուծման պայմանով:

 Իսկ որոնք են դրանք ՝

Ուսանողների շրջանակում դեպի ինտելեկտը առկա հետաքրքրության բարձրացում:

Ուսանողների կողմից ինտելեկտուալ տոն-միջոցառումների հաճախակիության շահագրգռվածություն:

Մտածողների հավաքագրում:

Ինտելեկտուալների շնորհիվ ՀՊՄՀ-ի ընդգծվավ առավելություն միջբուհական խաղերում:

Ուսանողների շրջանում անընդհատ կատարելագործման ցանկություն:

·Մենք սիրում ենք մեր բուհը, ուստի սիրում ենք մեր ուսանողին, հանուն, որի էլ փորձում ենք անել ամեն հնարավորը` լինենք մտածող և մեր մտքի թռիչքը գերազանցի լույսի արագությանը: Մեր դռները բաց են բոլորի առաջ: Եթե նպաակ ունեք ինքնազարգացման, Ձեր բուհի զարգացման, մեր դռները բաց են` միասին բարձր պահենք մեր բուհի անունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     

https://www.facebook.com/intelekt.joxov